Arminfo.info


ՀՀ ԱԳՆ. տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցում Երևանի և Բաքվի միջև փոխըմբռնումն այսօր ավելի մեծ է, քան մեկ ամիս առաջ
 Ուրբաթ, 15 Մարտի 2024, 15:59

Արմինֆո.Հայաստանում տեսնում են Ադրբեջանի նահանջը նախկինում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններից։ Այդ մասին մարտի 15-ին ՀՀ կառավարության 2021-2023թթ. ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը նշել է խաղաղության համաձայնագիր կնքելու քաղաքական կամքի բացակայությունը Բաքվում
 Շաբաթ, 9 Մարտի 2024, 12:08

Արմինֆո. Երեւանին եւ Բաքվին շատ բաների շուրջ հաջողվել է համաձայնության գալ, բայց կան առանցքային, շատ կարևոր հարցեր, որոնց շուրջ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են իրարից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ թուրքական TRT World հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում։

Միրզոյան. Հայաստանը հավատարիմ է նախկինում հայտարարված դիրքորոշմանը և հանձնառու է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի իրականացմանը
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 17:28

Արմինֆո. Հայաստանը հավատարիմ է նախկինում հայտարարված դիրքորոշմանը և հանձնառու է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի իրականացմանը։ Այս մասին մարտի 7-ին Երեւանում Կիպրոսի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հավելելով, որ իր գործընկերոջը տեղեկացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին:

Մհեր Գրիգորյան․Սահմանազատման գործընթացը ոչ միայն քարտեզներով աշխատանք է, այլ, առաջին հերթին, իրավական հիմքերի բացահայտում, որոնց հիման վրա դրանք կազմվել են
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 15:45

Արմինֆո.Սահմանազատման գործընթացը ոչ միայն քարտեզներով աշխատանք է, այլև, առաջին հերթին, իրավական հիմքերի բացահայտում, որոնց հիման վրա դրանք կազմվել են։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Այդ գնահատականները գոյության իրավունք ունեն. Փաշինյանը՝ Հայաստանի տարածքի նկատմամբ Ալիևի հավակնությունների առնչությամբ մտահոգվածության մասին
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024, 12:29

Արմինֆո. Հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահն արեց 2024թ. հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, հարված են խաղաղության գործընթացին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական The Telegraph պարբերականին տված հարցազրույցում։

Հայաստանը միանում է ԵԱՏՄ քաղաքացիների գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման շուրջ համաձայնագրին
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 13:32

Արմինֆո.Հայաստանը միանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրին: ՀՀ Ազգային ժողովը հունվարի 16-ի լիագումար նիստում վավերացրել է համապատասխան համաձայնագիրը:

Խոսնակ. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում "Զանգեզուրի միջանցքի" մասին կետ չի կարող լինել
 Երկուշաբթի, 15 Հունվարի 2024, 17:05

Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում "Զանգեզուրի միջանցքի" մասին որևէ կետ լինել չի կարող։ Այդ մասին հունվարի 15-ին լրագրողներին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Քաղաքագետ. Ռուս-թուրքական հարաբերություններում սառնությունը կարող է փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում
 Հինգշաբթի, 11 Հունվարի 2024, 17:01

Արմինֆո. Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններում սառը քամիներ են սկսել փչել, կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Հայաստանը միանում է ԵԱՏՄ քաղաքացիների գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման շուրջ համաձայնագրին
 Երեթշաբթի, 9 Հունվարի 2024, 18:02

Արմինֆո.Հայաստանը միանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման շուրջ համաձայնագրին: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովը հունվարի 9-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված համապատասխան համաձայնագրի վերաբերյալ:

Հայաստանը ճառագայթային իրադրության մոնիթորինգի տվյալներ կփոխանակի ԱՊՀ երկրների հետ
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2023, 13:15

Արմինֆո. ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 28-ին հավանություն է տվել հանրապետության նախագահի "Ճառագայթային իրադրության մոնիթորինգի տվյալներ փոխանակելիս ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության շուրջ" համաձայնագիրը հաստատելու մասին " հրամանագրի նախագծին:

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է պաշտոնական Բաքվի հայտարարությանը
 Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2023, 21:05

Արմինֆո. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել  է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությանը, որն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը:

Արցախում ՌԴ-ի դեմ իրականացվող ուղիղ կամ միջնորդավորված հարվածները ստիպելու են ՌԴ-ին ակտիվ հակազդեցություն ապահովել. Ընդդիմադիր քաղաքական գործիչ
 Երկուշաբթի, 4 Սեպտեմբերի 2023, 10:45

Արմինֆո.Այսօր կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպմանն, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հարաբերական հանգուցալուծման հարցը:  Նման տեսակետ է հայտնել ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Փաշինյանն ու Օվերչուկը քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն առնչվող հարցեր
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023, 15:21

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՀՀ վարչապետը մեկնել է Սոչի՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին
 Չորեքշաբթի, 7 Հունիսի 2023, 11:55

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Լայֆհաք՝ Բաքվից. Սահմանազատումը պետք է իրականացվի ոչ թե որոշակի քարտեզով, այլ՝ իրավաբանական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծության հիման վրա
 Երկուշաբթի, 5 Հունիսի 2023, 13:01

Արմինֆո. Սահմանազատումը պետք է իրականացվի ոչ թե քարտեզով, այլ՝ իրավաբանական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծության և քննարկման հիման վրա։ Նման հետաքրքիր հայտարարությամբ հանդես են եկել Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ այն բանից հետո, երբ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը նախօրեին հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև ըմբռնում կա 1975 թվականի քարտեզներով սահմանազատում անցկացնելու անհրաժեշտության շուրջ։

ՀՀ ԱԳՆ. Հարավային Կովկասի խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պարտավոր են հանդես գալ Ադրբեջանի գործողություններին միանշանակ և աներկբա գնահատականներով
 Երեթշաբթի, 30 Մայիսի 2023, 09:43

Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հերթական ռազմատենչ հայտարարություններին, որոնք միտված են վիժեցնելու Հայաստանի Հանրապետության ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:

Սոթքի գործողություններով Բաքուն ցանկանում է զրոյացնել բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց. Փաշինյան
 Հինգշաբթի, 11 Մայիսի 2023, 13:03

Արմինֆո. Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու փորձերը
 Հինգշաբթի, 11 Մայիսի 2023, 12:07

Արմինֆո.Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով սադրիչ և ագրեսիվ գործողությունների, ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:

Փաշինյանը նշել Է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ճանապարհին հիմնական խոչընդոտները
 Ուրբաթ, 5 Մայիսի 2023, 19:29

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հարցերին: Հանդիպմանը ներկա են եղել Չեխիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տոմաշ Պոյարը, կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Վոնդրան, Չեխիայի խորհրդարանի պատգամավորներ:

Փաշինյանը խոսել է խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի և Բաքվի միջև առկա առանցքային տարաձայնությունների մասին
 Ուրբաթ, 5 Մայիսի 2023, 12:11

Արմինֆո.Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ, հայտարարել է Հայաստանի վարչապետ Փաշինյանը՝ Պրահայում պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե որոնք են այն հարցերը, որոնց շուրջ վաշինգտոնյան բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մնացել են տարակարծիք։




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով